«Մանչեսթեր Սիթին» սպասում է Ագուերոյին և Նասրիին
16/07/2011 15:15

«Մանչեսթեր Սիթին» սպասում է Ագուերոյին և Նասրիին

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պլանավորում է մինչև ընթացիկ ամսվա վերջը ձեռք բերել «Ատլետիկոյի» հարձակվող Սերխիո Ագուերոյի և «Արսենալի» կիսապաշտպան Սամիր Նասրիի տրանսֆերները: Այս երկու ֆուտբոլիստների ծառայություններով հետաքրքրված է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին:

«Ներկա պահին մենք սպասողական վիճակում ենք,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Եթե կորցնենք Կառլոս Տևեսին, Ագուերոն նրան գերազանց փոխարինող կլինի: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, ով կարող է շատ գոլեր խփել և օգնել Էդին Ջեկոյին ու Մարիո Բալոտելլիին: Մենք առաջարկ կներկայացնենք մադրիդյան ակումբի ղեկավարությանը, սակայն առայժմ սպասում ենք Տևեսի որոշմանը: Ինչ վերաբերվում է Նասրիին, ապա նա պայմանագիր ունի «Արսենալի» հետ, և տրանսֆերային գործարքը շատ բաներից է կախված: Հույս ունեմ, որ նրանք մեզ կմիանան մինչև հուլիսի վերջը: Մեզ համալրում է պետք»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվել, որ Ագուերոն կարող է հայտնվել «Յուվենթուսում», սակայն հետո այդ լուրը չհաստատվեց: