Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստան-Եգիպտոս խաղում հաշիվը դարձրեց 3:0
20/07/2011 16:08

Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստան-Եգիպտոս խաղում հաշիվը դարձրեց 3:0

Աշխարհի շախմատի թիմային առաջնության 4-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը այս մրցաշարում իր անդրանիկ խաղում սևերով պարտության մատնեց Մոհամեդ Էզատին: Մինչ այդ հաղթանակներ էին տոնել Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը` առավելության հասնելով համապատասխանաբար Ադլու Ահմեդի և Ամին Բասսեմի նկատմամբ:

Այսպիսով` անկախ Գաբրիել Սարգսյան-Սամի Շոկեր պարտիայի ելքից, Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում տոնում է երկրորդ հաղթանակը և գլխավորում մրցաշարային աղյուսակը: