20/07/2011 13:51
Ճապոնիայում թայֆունից տուժել է 55 մարդ
Ճապոնիայի հարավում, որտեղ արդեն երկրորդ օրն է մոլեգնում «Մաոն» թայֆունը, տուժել են 55 մարդ, տեղի բնակիչներից մեկը անհետ կորել է: Տարերքը զգալի վնասներ է հասցրել երկրի տարբեր շրջաններին, առանց էլեկտրոէներգիայի են մնացել հազարավոր տներ:
Բնակելի զանգվածի մի մասը տուժել է ջրհեղեղից և բնակիչները ստիպված են եղել տարհանել առավել անվտանգ գոտի: Ազգային մետեորոլոգիական վարչության տվյալների համաձայն, այժմ 6-րդ և ընթացիկ սեզոնում ամենաուժեղ թայֆունը գտնվում է Օվասե ծովածոցից 70 կմ հեռավորության վրա:
Ռեկորդային թվով տեղումներ են գրանցվել Կոտի նահանգում, հորդառատ անձրևները շարունակվում են նաև Սիձուոկա նահանգում: Տեղատարափ անձրևներ և քամի է սպասվում մոտակա ժամերին նաև մայրաքաղաքի շրջանում:
Ճապոնիայի մի շարք շրջաններում տրանսպորտի տեղաշարժման լուրջ խոչընդոտներ են ծագել, չեղյալ է հայտարարվել ավելի քան 200 ավիաթռիչք և հետաձգվել է մոտ 10 տեղական երկաթուղային ճեպընթացների չվերթ:
Երկրի տարբեր շրջաններում հորդառատ անձրևներ են կանխատեսվում մինչև հինգշաբթի: