Հայաստան-Չինաստան` 2,5:1,5
21/07/2011 16:26

Հայաստան-Չինաստան` 2,5:1,5

Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող աշխարհի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում առավելության հասավ տանտերերի թիմի նկատմամբ: Վճռորոշը Գաբրիել Սարգսյանի հաղթանակն էր Յու Յանգջիի հետ մրցակցությունում: Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանն իրենց պարտիաներն ավարտել էին ոչ-ոքի արդյունքով: