.jpg)
21/07/2011 14:32
Լևոն Արոնյանը միավորը կիսեց Վան Հաոյի հետ
Չինաստանի Նինբո քաղաքում շարունակվում է աշխարհի շախմատի թիմային առաջնությունը: Հայաստանի հավաքականի մրցակիցն այսօր Չինաստանի ընտրանին է: Առաջին խաղատախտակի վրա պայքարն արդեն ավարտվել է. Լևոն Արոնյանը միավորը կիսել է Վան Հաոյի հետ:
Ավելացնենք, որ Սերգեյ Մովսիսյանի մրցակիցը Վան Յուեն է: Վլադիմիր Հակոբյանը խաղում է Լի Չաոյի, Գաբրիել Սարգսյանը` Յու Յանգջիի հետ: