Վանես Մարտիրոսյանը կարող է մենամարտել Ալֆրեդո Անգուլոյի հետ
22/07/2011 12:10

Վանես Մարտիրոսյանը կարող է մենամարտել Ալֆրեդո Անգուլոյի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում անպարտելի Վանես Մարտիրոսյանը WBC-ի էլիմինատորում կարող է հանդիպել առաջին միջինքաշային կարգը ներկայացնող Ալֆրեդո Անգուլոյի հետ: Հաղթողը կդառնա նույն քաշային կարգում չեմպիոնի կոչման պարտադիր հավակնորդ:

Մենամարտի վայրի ու ժամկետների վերաբերյալ դեռ ոչինչ չի հաղորդվում: Այս մասին հայտնում է «Boxingscene»-ն: