.jpg)
Մահացել է սամբոյի միջազգային կարգի սպորտի վարպետ Արամ Գրիգորյանը
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքից անժամանակ հեռացել է հայկական սամբոյի երախտավոր, անցած դարի 70-ականներին` հանրահայտ մարզիկ, շուրջ 10 տարի Հայաստանի ընտրանին միջազգային մրցասպարեզներում ներկայացրած, ԽՍՀՄ և Եվրոպայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Արամ Գրիգորյանը:
Ֆեդերացիան իր հաղորդագրության մեջ խորապես ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, մերձավորներին, հարազատներին, ընկերներին, մաղթում` վիշտը հաղթահարելու կորով ու հետագա օրերի` երջանիկ կյանք: