Փոփոխություններ Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
29/07/2011 18:05

Փոփոխություններ Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

Ինչպես տեղեկացրեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:

Հաշվի առնելով այն, որ 2011թ. օգոստոսի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Լիտվայի ընտրանու հետ` օգոստոսի 7-ին նշանակված Բարձրագույն խմբի 17-րդ տուրի «Միկա»-«Բանանց» հանդիպումը կկայանա օգոստոսի 6-ին, ժամը 18:00-ին:

Օգոստոսի 13-ին նշանակված Բարձրագույն խմբի 18-րդ տուրի «Բանանց»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին, ժամը 18:00-ին:

 

Փոփոխություններ Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում