.jpg)
09/08/2011 14:35
Անգլիա-Հոլանդիա հանդիպումը չեղյալ է հայտարարվել
Անգլիայի ու Հոլանդիայի ֆուտբոլային հավաքականների ստուգողական հանդիպումը, որը պետք է կայանար օգոստոսի 10-ին, չեղյալ է հայտարարվել: Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը: Նման որոշում է կայացվել Լոնդոնում գրանցված անկարգությունների պատճառով: