«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց Սնեյդերին գնելու մտքից
12/08/2011 12:13

«Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվեց Սնեյդերին գնելու մտքից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հրաժարվել է «Ինտերի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերին գնելու մտքից: Ինչպես հաղորդում է «Daily Mail»-ը, հոլանդացի ֆուտբոլիստը շաբաթական 200 հազար ֆունտ ստեռլինգ է պահանջել` որպես աշխատավարձ, ինչը չի բավարարել մանկունիանցիներին:

Ավելի վաղ մենք գրել ենք, որ Սնեյդերը կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել 32 մլն ֆունտ ստեռլինգով: