.jpg)
13/08/2011 14:03
Այսօր Էտո’Օ-ն կարող է հայտարարել «Անժի» տեղափոխվելու մասին
Իտալական «Ինտերի» հարձակվող Սամուել Էտո’Օ-ն այսօր կարող է հայտարարել Մախաչկալայի «Անժի» տեղափոխվելու մասին: Ինչպես տեղեկացնում է «Football Italia»-ն, կամերունցի ֆուտբոլիստը, ով այժմ գտնվում է հայրենիքում, իր որոշման մասին կպատմի հատուկ այդ առիթով կազմակերպվելիք մամուլի ասուլիսում:
Նշվում է նաև, որ Էտո’Օ-ն արդեն բնակարան է ընտրել Մոսկվայում: