Ֆաբրեգասն այսօր պայմանագիր կստորագրի «Բարսելոնի» հետ
13/08/2011 13:56

Ֆաբրեգասն այսօր պայմանագիր կստորագրի «Բարսելոնի» հետ

Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն այսօր կժամանի Կատալոնիայի մայրաքաղաք և պայմանագիր կստորագրի «Բարսելոնի» հետ: Այս մասին հայտնում է AS-ը: Նա միանգամից բժշկական հետազոտության կենթարկվի, իսկ այնուհետև իր ստորագրությունը կդնի հնգամյա համաձայնագրի տակ: Ամենայն հավանականությամբ, հենց այսօր էլ նա կատալոնյան գրանդի հետ կմեկնի Մադրիդ, որտեղ վաղը տեղի կունենա Իսպանիայի Սուպերգավաթի «Ռեալ»-«Բարսելոն» առաջին հանդիպումը:

Միևնույն ժամանակ sport.es-ը վստահեցնում է, որ վերջին պահին վերը նշված պլանները փոխվել են, և Ֆաբրեգասի պաշտոնական տեղափոխությունը կկայանա կիրակի, որպեսզի «Բարսելոնի» մյուս ֆուտբոլիստները կարողանան կենտրոնանալ առաջիկա խաղի նախապատրաստության վրա: Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը, ըստ լուրերի, կազմում է 40 մլն եվրո:

«Արսենալն» ու «Բարսելոնը», ի դեպ, պաշտոնապես դեռ չեն հայտարարել, որ գործարքը կայացել է:
 

Ֆաբրեգասն այսօր պայմանագիր կստորագրի «Բարսելոնի» հետ