.jpg)
15/08/2011 13:21
Հայաստանի և Իրանի պատանի ֆուտբոլիստները ոչ-ոքի խաղացին
Հայաստանի և Իրանի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև Հանքավանում կայացած առաջին ընկերական հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով` 2:2: Հյուրերը երկու անգամ առաջ են անցել հաշվի մեջ, սակայն մեր տղաներին հաջողվել է խուսափել պարտությունից: Աչքի են ընկել Էդուարդ Ավագյանն ու Վարդան Խաչատրյանը:
Ավելացնենք, որ այսօր թիմերը կանցկացնեն երկրորդ հանդիպումը: