Հայ շախմատիստները` համաշխարհային ուսանողական խաղերում
16/08/2011 15:32

Հայ շախմատիստները` համաշխարհային ուսանողական խաղերում

Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրանտ Մելքումյանը և միջազգային վարպետներ Աննա Հայրապետյանը, Կարինա Համբարձումովան մասնակցում են Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող 26-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերին: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Երկու տուրից հետո Ավետիք Գրիգորյանը 2 միավորով տղաների մրցաշարի առաջատարներից մեկն է: Անդրիասյանը վաստակել է 1,5, Մելքումյանը` 1 միավոր:

Աղջիկների մրցաշարում Հայրապետյանը և Համբարձումովան իրենց ակտիվում ունեն 1,5-ական միավոր:
 

Հայ շախմատիստները` համաշխարհային ուսանողական խաղերում