Ֆալկաոն տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»
19/08/2011 12:36

Ֆալկաոն տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»

Պորտուգալական «Պորտուի» հարձակվող Ռադոմել Ֆալկաոն տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»: Տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 40 մլն եվրո, իսկ եթե Ֆալկաոն հաջող հանդես գա, այն կարող է աճել ևս 7 միլիոնով:

Ֆուտբոլիստի տեղափոխության մասին հայտարարվել է «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, Եվրոպայի լիգայի «Ատլետիկո»-«Գիմարաեշ» հանդիպման ընդմիջման ժամանակ:

Շուտով կոլումբիացի 25-ամյա ֆուտբոլիստը բժշկական հետազոտության կենթարկվի, որից հետո հնգամյա պայմանագիր կստորագրի իսպանական ակումբի հետ:
 

Ֆալկաոն տեղափոխվեց Մադրիդի «Ատլետիկո»