.jpg)
30/08/2011 15:58
Սերգեյ Մովսիսյանի հաջորդ մրցակիցը Հուդիթ Պոլգարն է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սերգեյ Մովսիսյանը Խանտի Մանսիյսկում անցկացվող աշխարհի շախմատի գավաթի խաղարկության առաջին փուլում 2:0 հաշվով պարտության է մատնել աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանին (Չինաստան): Երկրորդ փուլում, որը կսկսվի օգոստոսի 31-ին, հայ գրոսմայստերը կմրցակցի Հուդիթ Պոլգարի (Հունգարիա) հետ: Այս մասին հայտնում է armchess.am-ը: