.jpg)
Գևորգ Հարությունյանը մոտ է հաղթանակին
Քաջարանում անցկացվող Հայաստանի 72-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, ով 12 հնարավորից վաստակել է 8 միավոր: Գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանը, Հրայր Սիմոնյանը, միջազգային վարպետ Կարեն Հ. Գրիգորյանն առաջատարից հետ են մնում կեսական միավորով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: