Արոնյանը և Դանիելյանը` Բոտվիննիկի հուշամրցաշարում
01/09/2011 17:06

Արոնյանը և Դանիելյանը` Բոտվիննիկի հուշամրցաշարում

Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը սեպտեմբերի 2-ին և 3-ին կմեկնարկեն Մոսկվայում կայանալիք Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարում: Այս մասին հայտնում է armchess.am-ը:

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը և Վլադիմիր Կրամնիկը:

Կանանց համանման մրցաշարում Դանիելյանը կխաղա Տատյանա Կոսինցևայի, Համփի Կոներուի և Վիկտորյա Չմիլիտեի հետ:

Այնուհետև կանցկացվեն կայծակնային մրցումներ` զուգախաղով: Զույգեր կկազմեն Արոնյանն ու Դանիելյանը, Անանդն ու Կոներուն, Կրամնիկն ու Կոսինցևան, Կառլսենն ու Չմիլիտեն:
 

Արոնյանը և Դանիելյանը` Բոտվիննիկի հուշամրցաշարում