Բենայունը տեղափոխվեց «Արսենալ»
01/09/2011 10:40

Բենայունը տեղափոխվեց «Արսենալ»

Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Յոսսի Բենայունը տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»: Այս մասին հայտարարել է հենց ինքը` ֆուտբոլիստը: 31-ամյա իսրայելցին «Արսենալում» կխաղա վարձավճարով, մեկ տարի ժամկետով:

«Ես պայմանագիր եմ ստորագրել «Արսենալի» հետ և շատ ուրախ եմ դրա համար: Բայց հիմա մտածում եմ միայն Հունաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին: Շնորհակալություն բոլորին աջակցության համար»,- ասել է Բենայունը:
 

Բենայունը տեղափոխվեց «Արսենալ»