Հարգրիվզն արդեն «Մանչեսթեր Սիթիի» խաղացողն է
01/09/2011 10:49

Հարգրիվզն արդեն «Մանչեսթեր Սիթիի» խաղացողն է

Ամառային տրանսֆերային պատուհանի փակումից մի քանի ժամ առաջ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվզը համալրեց «Մանչեսթեր Սիթին»: 30-ամյա ֆուտբոլիստի հետ, ինչպես հայտնում է AP-ն, պայմանագիր է ստորագրվել մեկ տարի ժամկետով:

Նշենք, որ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը տարբեր վնասվածքների պատճառով վերջին 3 տարվա ընթացքում գրեթե չի խաղացել:
 

Հարգրիվզն արդեն «Մանչեսթեր Սիթիի» խաղացողն է