.jpg)
01/09/2011 10:44
Ռոբինյոն բաց կթողնի Բրազիլիայի հավաքականի խաղը
Բրազիլիայի ազգային հավաքականի 27-ամյա հարձակվող Ռոբինյոն բաց կթողնի Գանայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպումը: Այս մասին հայտնում է AP-ն: Ֆուտբոլիստը վնասվածք ունի, սակայն աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում վնասվածքի լրջության աստիճանի մասին:
Հիշեցնենք, որ բրազիլացիները գանացիների հետ հանդիպելու են սեպտեմբերի 5-ին: