Մեկնարկել է «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթը
02/09/2011 10:16

Մեկնարկել է «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթը

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն և էլեկտրոնային) ամենամյա «Արևածաղիկ» մրցույթը այս տարվա համար: Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Ընդունման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 21-ը:

Արդյունքները կամփոփվեն, և հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2011 թ.դեկտեմբերի 3-ին:

Սահմանված են`
• գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար,
• 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա-, ռադիոհաղորդման և տպագիր նյութի համար
• հատուկ մրցանակ,
• խրախուսական մրցանակներ:

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք, որոնք չեն կրկնվում ԶԼՄ այլ տեսակներով, ինչպես, օրինակ, տպագրված հոդվածի ռադիոտարբերակը:

Տեղեկացնում են «Հույսի կամուրջ» ՀԿ-ից:

Մեկնարկել է «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթը