Լոնգը բաց կթողնի սլովակների հետ խաղը
02/09/2011 17:16

Լոնգը բաց կթողնի սլովակների հետ խաղը

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Շեյն Լոնգը բաց կթողնի «Եվրո-2012»-ի ընտրական փուլի շրջանակներում Սլովակիայի ընտրանու հետ այսօր կայանալիք հանդիպումը: Այս մասին հաղորդել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստն ազդրի վնասվածք ունի և կարող է չմասնակցել նաև ռուսների հետ սեպտեմբերի 6-ին կայանալիք խաղին: