Սոցիոլոգ. Վատ եմ ապրում, բայց աղքատ չեմ
06/09/2011 17:18

Սոցիոլոգ. Վատ եմ ապրում, բայց աղքատ չեմ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ 2008 թ. վերջին ու 2009 թ. սկզբին Հայաստանում սկսված տնտեսական ճգնաժամը շարունակվում է:

Որպես այդ տարիների արդյունք` Ա. Ադիբեկյանը թվերով ներկայացրեց ճգնաժամի արդյունքում առաջացած իրավիճակը: Ըստ նրա` աղքատությունն այսօր կազմում է 47 տոկոս (ՄԱԿ-ի չափորոշիչներով). 47 տոկոսից միայն 19 տոկոսն է իրեն աղքատ համարում:
«Երկու պատճառ կա. առաջին` հոգեբանական պաշտպանվածություն, այսինքն` վատ եմ ապրում, բայց աղքատ չեմ»,- ասաց սոցիալոգը և հավելեց, որ հայերը կարողանում են նվազագույն տնտեսական միջոցներով ապահովել ինչ-որ չափով մարդավայել կյանք և ըստ այդմ իրենց համարում են ապահովված, թեև շատ ընտանիքներ ունեն բազմաթիվ տնտեսական դժվարություններ:

Սոցիոլոգը ներկայացրեց նաև, որ մինչ ճգնաժամը իրեն հարուստ էր համարում բնակչության 3 տոկոսը, այսօր` 1 տոկոսը, բնակչության 16 տոկոսը կորցրել է աշխատանքը, 3 տոկոսը` բիզնեսը, արտագաղթը կազմում է 14 տոկոս, բնակչության 10 տոկոսը հրաժարվել է բուժումից, 2 տոկոսը թողել է ուսումնական հաստատությունը, 25 տոկոսը ստիպված պարտք է վերցրել, 28,2 տոկոսը պատասխան չի տվել:
 

Սոցիոլոգ. Վատ եմ ապրում, բայց աղքատ չեմ