.jpg)
«Ամերիաբանկ». Կորպորատիվ ուղղությունից դեպի ունիվերսալ
«Ամերիաբանկի» մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանն այսօր Վանաձորում Ամերիաբանկի 8-րդ մասնաճյուղի բացման ժամանակ լրագրողներին հայտնեց, որ Վանաձոր «Ամերիաբանկի» մուտքը պայմանավորված է քաղաքի մեծությամբ:
«Բանկի զարգացման համար տեսնում ենք պոտենցիալ: Բանկի միջոցով` քաղաքի տնտեսական զարգացման, փոքր, միջին և խոշոր բիզնեսի, ֆիզիկական անձանց, շուկայի զարգացման պոտենցիալ, ծրագրում ենք իրականացնել ցանկացած տիպի ծառայություններ»,- շեշտեց «Ամերիաբանկի» ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` շուտով կբացեն նաև «Ամերիաբանկի» Գյումրու մասնաճյուղը, բոլոր մարզկենտրոններում նախատեսում են ունենալ մասնաճյուղեր:
«Մեծ ներդրումներ ենք կատարում մեր գրասենյակներում, փորձում ենք հասնել միջազգային ստանդարտների մակարդակի սպասարկման»,- ասաց Վ. Սեկոյանը և հավելեց, որ մինչև այժմ «Ամերիաբանկի» ուղղվածությունը կորպորատիվ էր, բայց կամաց-կամաց քայլ է կատարվում դեպի ուինվերսալ բանկ, քանի որ փոքր երկրներում, ինչպիսին Հայաստանն է, մի ուղղությամբ զարգանալը շատ դժվար է: