.jpg)
«Առավոտ».Wikileaks-ից ավելի հեղինակավորներ կայքեր էլ կան
«Առավոտը» խմբագրականում անդրադառնալով «Wikileaks»-ի հրապարակումների շուրջ հանրության շրջանում առաջացող արձագանքներին` գրում է. «Հայաստանում «Wikileaks» բառը ձեռք է բերել ինչ-որ սարսափազդու, միստիկական նշանակություն, ընկալվում է որպես վերին ատյանի ճշմարտություն և գրեթե դատավճիռներ հրապարակող: Մինչդեռ դա պարզապես կայք է, լրատվամիջոց, իսկ վերջիններիս շարքում կան, իմ կարծիքով, ավելի հեղինակավորները, ասենք` BBC-ին կամ Guardian-ը: Եթե որևէ երկրի դիվանագետ իր «գլխամասային» գերատեսչությանը ինչ-որ բան է զեկուցում, դա դեռ չի նշանակում, որ այդ զեկույցներն ամբողջությամբ արտացոլում եմ բուն ճշմարտությունը»: