.jpg)
Աղասի Աբրահամյանի գործով ևս 2 սպա ձերբակալվեց
ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով այսօր ձերբակալվել է ևս երկու սպա:
Սպաներին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Գործի հետագա զարգացումների մասին հանրությանը կտեղեկացվի պատշաճ ժամկետներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: