Aysor-ն` այսօր
06/09/2011 20:27

Aysor-ն` այսօր

ԵՐԵԽԱՆ ԾՆՎԵԼ Է ԿԵՆԴԱՆԻ, ԲԱՅՑ ՉԻ ՃՉԱՑԵԼ: Երեխայի պարանոցին եղել է պորտալարի եռակի փաթաթում և պորտալարի վրա եղել է մեկ իսկական հանգույց: Բաժանմունքի վարիչը նորածնի պարանոցն ազատել է պորտալարից և թուլացրել հանգույցը: Երեխայի սրտի աշխատանքը եղել է նորմալ, սակայն երեխան լիարժեք չի շնչել:

«Հայաստանի հելսինկյան Կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը հռետորական հաց տվեց, թե եթե անգամ այդ դեպքերն ինքնասպանություն են, ապա այդ Ի՞ՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ Է ՏԻՐՈՒՄ ԲԱՆԱԿՈՒՄ, որ մի քանի ամիս բանակ զորակոչված զինվորին ստիպում է ինքնասպան լինել:

Սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 10-ը Երևանում «Մրցանակաբաշխություն-2011»-ի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ առաջին անգամ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԵՐԳՉԱԽՄԲԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆ:

ԶԼՄ-ներում ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առթիվ ՀՀ զինվորական դատախազ ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ՑՈՒՑՈՒՄՈՎ ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Երևանում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիայի ազգային թիմին: Արդյոք նույն խաղը ցուցադրելու դեպքում հնարավո՞ր է հաղթել նաև Ժիլինայում: - Այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ դրսում ավելի բարդ է լինում խաղալ, ուստի պետք է ավելի շատ աշխատել: ՀԱՂԹԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ Է:

«ՊԵՏՔ Է ԱՐԳԵԼԵԼ ՐԱՖՖՈՒ, ԼԵՈՅԻ, ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ ՄԵՐ ՄՅՈՒՍ ՄԵԾԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ԳՐԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ, որոնք, միանշանակ, թշնամանք և ատելություն են հրահրում Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ՝ պարունակելով վիրավորական տարրեր»,- «Խղճի և կրոնական ազատության մասին» օրինագծի շուրջ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Համագործակցություն` հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ` սեպտեմբերի 22-ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

ԼՂՀ ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով ԱՅՍՕՐ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՎՍ ԵՐԿՈՒ ՍՊԱ:

 

Aysor-ն` այսօր