Պերեսն ուզում է վերակառուցել «Սանտյագո Բեռնաբեուն»
06/09/2011 18:42

Պերեսն ուզում է վերակառուցել «Սանտյագո Բեռնաբեուն»

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է առաջիկա մեկ ամսվա ընթացքում քաղաքային իշխանություններին ներկայացնել աշխարհի լեգենդար մարզադաշտերից մեկի` «Սանտյագո Բեռնաբեուի» վերակառուցման նախագիծը:

Պերեսը մտադիր է ունենալ այնպիսի մարզադաշտ, ինչպիսին պեկինյան «Բույնն» է: Դրա համար նա մտադիր է լիովին վերակառուցել ճակատային մասը և մարզադաշտի տարածքում լրացուցիչ 30 հազար քառակուսի մետր տարածք նախատեսել` առևտրային կենտրոններ, ռեստորաններ ու հնգաստղանի հյուրանոց կառուցելու համար: Այնպես որ, ֆանատները կկարողանան դիտել խաղերը` առանց դուրս գալու իրենց սենյակներից:

Աշխատանքների արժեքը գնահատվում է 40 մլն եվրո: Պերեսը ցանկանում է այդ ճանապարհով ավելացնել մարզադաշտի եկամտաբերությունը:
 

Պերեսն ուզում է վերակառուցել «Սանտյագո Բեռնաբեուն»