Գ. Սահակյան. «Wikileaks-ը ոչ  վիշապ է, ոչ էլ`հրեշտակ»
06/09/2011 15:02

Գ. Սահակյան. «Wikileaks-ը ոչ վիշապ է, ոչ էլ`հրեշտակ»

Եթե Wikileaks-ը պետք է որոշի, թե ով է ընտրվել, ով չի ընտրվել, դա մեր հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է: Անդրադառնալով վերջին շրջանում մեծ աղմուկ հանած Wikileaks-ի հերթական հրապարակումներին` նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ ըստ Wikileaks-ի հրապարակման, 2008-ին նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանը մինչև 35 տոկոս ձայն է հավաքել, ինչի հետևանքով էլ իբր Սերժ Սարգսյանը չի հաղթել:

«Ավելի լավ է մեր աղավաղված մամուլի լուրերը մեկնաբանել, քան՝ խաթարված Wikileaks-ի: Հայաստանի մասին Wikileaks-ի բացահայտումներով ցանկանում են տարբեր ոտնահետքերի համար նոր փոթորիկ ստեղծել ընտրություններից առաջ: Wikileaks-ին ոչ կարելի է համարել վիշապ, ոչ էլ հրեշտակ»,- ասաց նա` հավելելով, որ Wikileaks-ը ողջ աշխարհին զգաստացրեց, սակայն որոշ ժամանակ անց աշխարհը հասկացավ, որ դա լուրջ չէ:

«Հենց մեկն օտար լեզվով բան է ասում, մենք մտածում ենք, թե հրեշտակապատում է: Չեմ կարծում, որ օտար երկրների դեսպաններն այստեղ լրտեսներ են աշխատում, որ հետո բացահայտումներ անեն»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը:

Վերջում պատասխանելով հարցին, թե չի վախենու՞մ, որ Wikileaks-ը մի օր էլ իր մասին բացահայտումներ կանի, ղմբակցության ղեկավարը խոստացավ, որ մյուս անգամ իր անունն էլ կլինի Wikileaks-ի փաստաթղթերում:

Գ. Սահակյան. «Wikileaks-ը ոչ վիշապ է, ոչ էլ`հրեշտակ»