.jpg)
Իրանում ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել
Իրանի բանակում ծառայող ադրբեջանցի ինժեներ Մեյսամ Ազադին ձերբակալվել է: Այս մասին տեղեկացնում է «Vesti.az» պարբերականը:
Աղբյուրը, հղում անելով «Մեդիա ֆորումին», նշում է, որ ETTELAAT-ի աշխատակիցները սեպտեմբերի 3-ին կայազորում ձերբակալել են «Ուրմու» ամսագրի ադրբեջանցի աշխատակից Մեյսամ Ազադիին:
Աղբյուրի փոխանցմամբ, զինծառայողի գտնվելու վայրը հայտնի չէ, ոչ մի մեղադրանք ներկայացված չէ: Մեյսամ Ազադիի ընտանիքի անդամները նրա ձերբակալությունը կապում են այն բանի հետ, որ վերջինս մասնակցել է Ուրմիա լճի պաշտպանության ակցիային: