Գրոհայինները գնդակահարել են իրաքցի զինվորներին և այրել նրանց
06/09/2011 18:18

Գրոհայինները գնդակահարել են իրաքցի զինվորներին և այրել նրանց

Բաղդադից 190 կմ հեռավորության վրա գտնվող անցակետերից մեկում 8 իրաքցի զինվորներ գնդակահարվել են գրոհայինների կողմից,  այնուհետև նրանց մարմիններն այրել են:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Անբար շրջանի Հադիտա քաղաքում, երբ զինվորականների վրա կրակ են արձակել զինվորական համազգեստով տղամարդիկ, ովքեր գնդակահարելուց հետո վերցրել են իրաքյան բանակի զինվորների զենքերը, այնուհետև մարմինները տեղադրելով ավտոմեքենայի մեջ` այրել: Այս մասին հաղորդում է rosbalt.ru կայքը:
 

Գրոհայինները գնդակահարել են իրաքցի զինվորներին և այրել նրանց