.jpg)
Քաղաքացիական ծառայության միջազգային 5-րդ կոնֆերանսը՝ Հայաստանում
Վաղը Երևանում կմեկնարկի Քաղաքացիական ծառայության միջազգային 5-րդ կոնֆերանսը։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։
Կոնֆերանսին կմասնակցեն16 երկրների՝ այդ թվում Կանադայի, Ճապոնիայի, Նիդերլանդներրի, Բելգիայի, Լիտվայի, Ավստրիայի, Ռուսաստանի, եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ։ Մինչ այս, նմանատիպ կոնֆերանս տեղի է ունեցել Կանադայում, Նիդերլանդներում, Ուկրաինայում, Իռլանդիայում։ Կոնֆերանսի խորտագիրն է՝ «Մասնագիտությունը հեռանկար է»։
«Մեզ համար խորհրդանշական է, որ այս կոնֆերանսն այս տարի անցկացվում է Հայաստանում, քանի որ դեկտեմբերին լրանում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի ընդունման 10 տարին, իսկ 2012թ. հունվարին՝ քաղաքացիական ծառայության խորհրդի ստեղծման 10 տարին»,- ընդգծեց Մ. Բադալյանը։
Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի կարծիքով՝ նմանատիպ համակարգերն առանց որակյալ մասնագետների, առանց մասնագիտական բարձր որակների մեր ժամանակներում իրենց նպատակին և խնդրին չեն կարող ծառայել, ուստի՝ առանց որակյալ պետական ծառայողների, հնարավոր չէ որակյալ ծառայություն ունենալ։
Մ. Բադալյանն անդրադարձավ նաև համակարգի մի շարք թերությունների ու նորամուծությունների։ Որպես թերություն` ընդգծեց մի շարք պետական կառույցների, այդ թվում` կուսակցությունների կողմից այս կամ այն մեկի նկատմամբ հովանավորչության փաստերը, որպես նորամուծություն՝ կրտսեր պաշոնյաների մրցույթները դադարեցնելու փաստը. ովքեր համապատասխան միավորներ են հավաքում, ուղղղակի ստանում են հավաստագիր և, ըստ այդմ, նշանակվում աշխատանքի։ Սակայն Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահն իր ափսոսանքը հայտնեց, որ որակյալ մասնագետները խուսափում են պետական համակարգում աշխատելուց, քանի որ աշխատավարձն ավելի ցածր է, քան մասնավոր գործատուների մոտ։ Նա դրանով է բացատրում այն փաստը 235 մրցույթներից 40-ում այս տարի հաղթողներ չեն եղել։