Քաղաքապետն անդրադարձել է օրեր առաջ շրջված կռունկի դեպքին
06/09/2011 18:12

Քաղաքապետն անդրադարձել է օրեր առաջ շրջված կռունկի դեպքին

Երեկ տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր սեպտեմբերի 3-ի երեկոյան Նոր Նորք վարչական շրջանում 2 աշխատակիցների մահվան ելքով անվավոր կռունկի սլաքի տապալման դեպքին: Սա այս տարվա 4 րդ նմանատիպ դեպքն է մայրաքաղաքում:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամաբ` քաղաքապետը պատասխանատու կառույցների ղեկավարներին հանձնարարել է խիստ ուշադրություն դարձնել անվտանգության նորմերի ապահովմանը: Այս համատեքստում ,քանի որ հարցն ըստ էության Արտակարգ իրավիճակների նախարարության տիրույթում է, Կարեն Կարապետյանը նաև հանդիպել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ:

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ստեղծվելու է հանձնաժողով, որը ամբողջովին ուսումնասիրելու է ոլորտում առկա խնդիրները` որպեսզի կառուցապատողները մասնագիտական գործունեություն ծավալեն բացառապես իրավական դաշտում`ապահովելով աշխատանքի անվտանգությունը:

 

 

Քաղաքապետն անդրադարձել է օրեր առաջ շրջված կռունկի դեպքին