Թբիլիսիում կտեղադրեն «Միմինո»-ի հերոսներին նվիրված արձանը
06/09/2011 17:52

Թբիլիսիում կտեղադրեն «Միմինո»-ի հերոսներին նվիրված արձանը

Գեորգի Դանելիայի հանրահայտ «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված արձանը կտեղադրվի Թբիլիսիի պատմական Հավլաբար շրջանի պուրակներից մեկում: Այդ մասին հայտարարել է Վախթանգ Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբզիանիձեն:

Նրա խոսքերով` արձանի բացումումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, իսկ պուրակում կտեղադրեն Վալիկո Միզանդարիի, Ռուբիկ Խաչիկյանի, Իվան Վոլոխովի, որոնց մարմանավորում էին Վ. Կիկաբիձեն, Ֆ. Մկրտչյանը, Ե. Լեոնովը, քանդակները, իսկ 4-րդ քանդակը նվիրված է լինելու հենց Դանելիային:

Արձանի հեղինակն է վրացի քանդակագործ և նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին:

Պետք է նշել, որ քանդակները տրամադրվել են Վրաստանին անշահախնդիր, իսկ արձանի բացման արարողությանը կմասնակցեն Ֆրունզիկ Մկրտչյանի եղբայրը, Զ. Ծերեթելին, ինչպես նաև` Ֆ. Մկրտչյանի եղբորոդի ռուսաստանաբնակ Մհեր Մկրտչյանը:

Նույն օրը Թբիլիսիի ֆիլհարմոնիկ դահլիճում տեղի կունենա Վախթանգ Կիկաբիձեի համերգը: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը:
 

Թբիլիսիում կտեղադրեն «Միմինո»-ի հերոսներին նվիրված արձանը