Նեյմար. «Բարսելոնի» ու «Ռեալի» հետաքրքրությունը շոյում է ինձ»
06/09/2011 14:45

Նեյմար. «Բարսելոնի» ու «Ռեալի» հետաքրքրությունը շոյում է ինձ»

Գանայի ընտրանու հետ ստուգողական հանդիպումից հետո Բրազիլիայի ազգային հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարը հաստատել է, որ բանակցություններ է վարում «Ռեալի» ու «Բարսելոնի» հետ:

«Իրոք, «Բարսելոնի» ու «Ռեալի» ներկայացուցիչները կապվել են ինձ հետ, բայց ոչ մեկի հետ դեռ համաձայնության չենք հանգել: Ես ինձ վստահ եմ զգում, և ինձ շոյում է նման մեծագույն ակումբների ուշադրությունը»,- ասել է Նեյմարը:
 

Նեյմար. «Բարսելոնի» ու «Ռեալի» հետաքրքրությունը շոյում է ինձ»