.jpg)
Միշել Պլատինի. «Եվրո-2012»-ը հսկայական տոն կլինի»
Ուկրաինան ու Լեհաստանը ժամանակին պատրաստ կլինեն Եվրոպայի 2012 թ. ֆուտբոլի առաջնությանը: Դրան չի կասկածում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, ինչի մասին հայտարարել է ֆրանսիական «RMC» ռադիոկայանի թղթակցին տված հարցազրույցում:
«Ես գիտեմ` կասկածներ կային, որ ՀԱՀ-ը կանցկացնի «ԱԱ-2010»-ը, Մեքսիկան` «ԱԱ-86»-ը,- նշել է Պլատինին:- Բայց, ի վերջո, ամեն ինչ լավ ստացվեց: «Եվրո-2012»-ում թիմերը լավագույն պայմանները կունենան, իսկ երկրպագուները հիանալի ժամանակ կանցկացնեն: Ուկրաինացիներն ու լեհերը հսկայական տոն կկազմակերպեն: Մենք ծանր ենք աշխատել, ծանր ենք աշխատում, սակայն ամեն ինչ լավ կլինի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-29-ն ընկած ժամանակատվածում Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության ղեկավարը կայցելի Ուկրաինա և Լեհաստան` մայրցամաքային մրցաշարին նախապատրաստության ընթացքին ծանոթանալու համար: