Քադաֆին և նրա որդիները շարունակում են մնալ Լիբիայում
06/09/2011 10:29

Քադաֆին և նրա որդիները շարունակում են մնալ Լիբիայում

Լիբիական 200-ից 250 ռազմական մեքենաներից բաղկացած շարասյունը Ալժիրի տարածքով մեկնել է Նիգեր: Այս մասին տեղեկություն է տարածել «Ռոյթերս» գործակալությունը` հղում անելով Ֆրանսիայի ՊՆ նախարարության անանուն աղբյուրին:

Ինչպես նշվում է, Նիգեր են տեղափոխվել լիբիական բանակի հարավային գումարտակները, որոնք մինչ օրս հավատարիմ էին գնդապետ Մուամար Քադաֆիի վարչակազմին:

Ֆրանսիացի զինվորականների հաղորդմամբ, կան տեղեկություններ, համաձայն որոնց գնդապետ Քադաֆին և նրա ավագ որդին` Ալ-Իսլամը, նույնպես դիտարկել են շարասյանը միանալու հնարավորությունը: Հաղորդվում է, որ շարասյան վերջնական կետը Բուրկինա Ֆասոն է, որը խոստացել էր ապաստան տրամադրել Քադաֆիին և վերջինիս ընտանիքի անդամներին:

Գնդապետի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մուսա Իբմահիմը, այնուհանդերձ, սիրիական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտնել է, թե Քադաֆին և նրա որդիները շարունակում են մնալ Լիբիայում, ունեն լավ ինքնազգացողություն և զբաղված են պաշտպանության կազմակերպմամբ: