Օդեսայում կայացել է հայ-ուկրաինական համերգ
06/09/2011 18:37

Օդեսայում կայացել է հայ-ուկրաինական համերգ

Երեկ Օդեսայում կայացել է քաղաքի 217-ամյակին նվիրված հայ-ուկրաինական համերգ, որին մասնակցել է նաև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Այս մասին Aysor-ին հայտնեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի` «Ընկերների հանդիպում» մշակույթի և արվեստի առաջին միջազգային փառատոնի շրջանակներում Օդեսայի Ֆիլհարմոնիայում հնչել է Պյոտր Չայկովսկու Առաջին համերգը նվագախմբով ֆորտեպիանոյի համար (Piano Concerto Nr.1 b-moll, op. 23)` մենակատարներ Ալեքսեյ Բոտվինով Ուկրաինա և Ջուլիա Զիլբերկվիտ ԱՄՆ:

Հնչել է նաև Արամ Խաչատրյանի Էգինայի վարիացիաները և «Սպարտակ» բալետից բաքոսյան խրախճանքը, «Սպարտակի» ադաջիոն և Սպարտակ բալետից Ֆրիգիան:

Նշենք, որ միջոցառումը ներառված էր Օդեսայի 217-ամյակի տոնակատարության պաշտոնական ծրագրում:
Այսօր Սերգեյ Սմբատյանը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամները կհանդիպեն Օդեսայի հայ համայնքի հետ:
 

Օդեսայում կայացել է հայ-ուկրաինական համերգ