Հանրային սննդի 168 օբյեկտում ծխողների համար տարածք են առանձնացրել
06/09/2011 18:01

Հանրային սննդի 168 օբյեկտում ծխողների համար տարածք են առանձնացրել

«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում՝ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների հանրային սննդի օբյեկտներում շարունակվում է ծխողների համար առանձնացված տարածքների ստեղծման գործընթացը։ Համաձայն վարչական շրջանների տրամադրած տեղեկատվության` մայրաքաղաքի Դավթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային սննդի բոլոր օբյեկտներում արդեն իսկ առանձնացվել են համապատասխան տարածքներ։ Մալաթիա – Սեբաստիա վարչական շրջանում գործող հանրային սննդի 17 օբյեկտներից 7–ում ծխելն ընդհանրապես արգելված է, իսկ 10–ում ծխողների համար առանձին տարածք է հատկացվել։

Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի հանրային սննդի 168 օբյեկտներում արդեն ծխողների համար առանձնացված տարածքներ կան։
Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
 

Հանրային սննդի 168 օբյեկտում ծխողների համար տարածք են առանձնացրել