Մինչև վերագործարկումը եկեղեցին` աղանդավորների գերի
06/09/2011 17:50

Մինչև վերագործարկումը եկեղեցին` աղանդավորների գերի

Երեկ «Պահանջում ենք կաթողիկոսի հրաժարականը» քաղաքացիական նախաձեռնության անդամները հաղորդագրություն էին տարածել այն մասին, իբրև Քանաքեռում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում բացահայտել են, իրենց խոսքերով, մի անհավատալի տեսարան:

Ըստ այդ բացահայտման` Սբ. Աստվածածին եկեղեցին, որը միջնադարյան մի քանի պահպանված եկեղեցիներից մեկն է Երևանում, Հայ հայկական սրբավայրից վերածվել է «Կյանքի Խոսք» աղանդի հավաքատեղի: Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ բնակիչները բողոքում են եկեղեցու բակում հնչող բարձրաձայն աղոթքներից` ավելացնելով, որ բազմիցս դիմել են տարբեր պետական մարմիններին՝ նկարագրելով եկեղեցու լքված վիճակը և դրա անհավատալի հետևանքները:

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը Aysor-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` ասելով, որ շենքի ներսում ոչ  մի արարողություն չի արվում, սակայն բակն, իրոք, դարձել է «Կյանքի խոսք»-ի անդամների հավաքատեղի: Իսկ տեղն էլ, ըստ Ամարյանի, բոլորովին էլ պատահական չէ. «Եկեղեցու մոտ են հավաքվում, որ համոզեն, թե մենք առաքելական եկեղեցուց ենք և այդպիսով նոր մարդկանց ներքաշեն»:

Ալ. Ամարյանը նաև տեղեկացրեց, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանն արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի եկեղեցին կվերանորոգվի և կշարունակի գործել` որպես հայ առաքելական:
 

Մինչև վերագործարկումը եկեղեցին` աղանդավորների գերի