.jpg)
Տերրի. «Լեմպարդը պետք է վերադառնա հիմնական կազմ»
Ֆրենկ Լեմպարդը վերջին 4 տարում առաջին անգամ խաղադաշտ չմտավ Անգլիայի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմում: Բուլղարիայի ընտրանու հետ ընտրական խաղում (3:0) նա ասպարեզում հայտնվեց միայն 79-րդ րոպեին` փոխարինելով Գարետ Բերրիին:
Ազգային թիմի ավագ Ջոն Տերրին չի կասկածում, որ Լեմպարդն անհրաժեշտ կադր է հավաքականի համար:
«Ֆրենկը պետք է վերադառնա հիմնական կազմ: Հնարավոր չէ այդքան հանդիպում անցկացնել ու այդքան շատ գոլեր խփել, եթե բարձրակարգ ֆուտբոլիստ չես»,- ասել է Տերրին: