Պետր Չեխը վերսկսել է մարզումները
07/09/2011 10:03

Պետր Չեխը վերսկսել է մարզումները

Լոնդոնի «Չելսիի» հիմնական դարպասապահ Պետր Չեխն ապաքինվել է վնասվածքից և այսօր վերսկսել է լիարժեք մարզվել: Այդ վնասվածքը նա ստացել էր օգոստոսին, պարապմունքներից մեկի ժամանակ, և բժիշկներն արձանագրեցին, որ Չեխը մեկ ամիս չի կարողանա օգնել իր թիմին: Որոշվել էր, որ նա խաղադաշտում կհայտնվի սեպտեմբերի 18-ին, սակայն արդեն այսօր նա շարքում է: Դա նշանակում է, որ Չեխը կկարողանա մասնակցել նաև «Սանդերլենդի» հետ առաջիկա հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ պարապմունքները վերսկսել է նաև Դիդյե Դրոգբան:

Պետր Չեխը վերսկսել է մարզումները