07/09/2011 16:06
Մայրը սավանի կտորով խեղդամահ է արել երկու փոքրիկ տղաներին
Երեկ ժամը 23.30-ին ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ ստացվեց, որ 34-ամյա Ռոզա Ալոյանը տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է` նույն օրը` ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին: Ռոզա Ալոյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: