Երիտասարդական ուխտերթ` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ
09/09/2011 10:09

Երիտասարդական ուխտերթ` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարություններին ընդառաջ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը սեպտեմբերի 17-ին` ժամը 1100-ին, կազմակերպում է Երիտասարդական մեծ ուխտերթ` Ազատության հրապարակից դեպի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, որտեղ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կկատարվի Երիտասարդների օրհնության կարգ:

Արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ:

Երիտասարդները հրավիրվում են մասնակցելու ուխտերթին և օրհնության արարողությանը:
 

Երիտասարդական ուխտերթ` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ