Սթիվեն Ջերարդը շուտով կվերադառնա խաղադաշտ
10/09/2011 14:20

Սթիվեն Ջերարդը շուտով կվերադառնա խաղադաշտ

Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, ով վնասվածքի պատճառով բաց է թողել Պրեմիեր լիգայի մեկնարկային հանդիպումները, շուտով կվերադառնա խաղադաշտ:

«Ընդհանուր խմբում արդեն երկու լիարժեք մարզում եմ անցկացրել,- ասել է Ջերարդն ակումբի պաշտոնական կայքի թղթակցին:- Իհարկե, առայժմ ինձ համար դժվար է, բայց հուսով եմ, որ մոտ ապագայում կկարողանամ մասնակցել պաշտոնական հանդիպումներին»:
 

Սթիվեն Ջերարդը շուտով կվերադառնա խաղադաշտ