Աղասի Աղասյանը` Եվրոպայի չեմպիոն
15/09/2011 15:22

Աղասի Աղասյանը` Եվրոպայի չեմպիոն

Բուխարեստում ընթացող Եվրոպայի ծանրամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աղասի Աղասյանը, ով հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում, նվաճեց մայրցամաքի չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում նա իր կամքին ենթարկեց 148 կգ ծանրաձողը, իսկ հրում վարժությունում արձանագրեց 180 կգ արդյունք և երկամարտի 328 կգ արդյունքով արժանացավ ոսկե մեդալի:
 

Աղասի Աղասյանը` Եվրոպայի չեմպիոն