.jpg)
ճարտարապետին հետաքրիր է հանրության կարծիքը նոր նշաձողի մասին
«20 տարվա սերնդափոխության արդյունքում պետք է կարողանալ հանրության օժանդակությամբ պարզել, թե որքա՞ն է մեր մշակութային ներդումը քաղաքաշինության, ճարտարապետության հարցում: Մեզ հետաքրիր կլիներ իմանալ հանրության կարծիքն այն նշաձողի մասին, որին այսուհետ պետք է ձգտել»,- դիտելով այսօր ՀՀ Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացված Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին նվիրված ճարտարապետական աշխատանքների ցուցահանդեսը` Aysor-ի թղթակցի հետ իր տեսակետով կիսվեց «Հայնախագիծ» ընկերության և Ճարտարապետների միության անդամ Սաշուր Քալաշյանը:
Ճարտարապետը համոզված է, որ առաջին անգամ «ազատականացված այս ցուցահանդեսին» այցելողներից կարելի է պարզել, թե ներկայացված աշխատանքներից ո՞ր մեկն է հանրային մտածելակերպի համար ընդունելի և արդյոք կարո՞ղ է լինել ազգային մշակույթ:
«Այս պալիտրան, որ ներկայացված է, շիլաշփոթ է ամբողջը, եթե դուք` որպես ազգ, ուզում եք ուրիշ ազգի ներկայանալ, որո՞վ կուզեիք: Այսպիսի հարց դրեք ու շրջեք` փորձելով հասկանալ` այդ կարծիքը քանի՞ հոգի է կիսում»,- առաջարկեց Ս. Քալաշյանը:
Հարցին, թե արդյոք ճարտարապետը ազգային մշակույթ համարո՞ւմ է, օրինակ, թամանյանական Գմբեթի նախագիծը, Սաշուր Քալաշյանը պատասխանեց.·«Կառավարական շենքը պաշտոնապես է մտած ազգային մշակույթի ցուցակի մեջ, վիճելի խնդիր չունի և հանրությունը ընդունել է: Հուշարձանի վերաբերյալ մենք ունենք ՀՀ օրենք, որն ասում է` հուշարձանը պահպանվում է պետության կողմից: Տվյալ պարագայում որևէ մեկն իրավունք չուներ միջամտելու հուշարձանի դրական կամ բացասական միտումներին, իսկ այս դեպքում միջամտություն է եղել` որևէ մեկին չհարցնելով»: