.jpg)
Եթե ճեղքում չլիներ, ՀՀ երեք նախագահները միասին կլինեին, կխմեին…
«Եթե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չհամաձայներ` Ղարաբաղը լիներ Ադրբեջանի կազմում, ճեղքում չէր լինի: Եթե լիներ մի արտահայտունթյուն, որ ԼՂ անկախությունը ապագայում հնարավոր կլինի իրականացնել, ոչ մի ճեղքում էլ չէր լինի, և տղաները միասին կլինեին, կխմեին...»,- իր կարծիքն արտահայտելով ՀՀ երեք նախագահների մասին` ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Նա նաև նշեց, որ ՀՀ երեք նախագահներն էլ ՀՀՇ-ից և նույն «պլատֆորմից են եղել», իսկ նրանց միջև ճեղքում է առաջացել` Լեռնային Ղարաբաղի խնդրի պատճառով:
Նա նշեց, որ երեք նախագահներին էլ հարգանքով է վերաբերվում: Խոսելով երկրորդ և ներկայիս նախագահների մասին` Ա. Տեր-Թադևոսյանը նշեց, որ նրանք երկուսն էլ մասնակցել են ազատագրման գործողություններին, ծանոթ են բոլոր այն գործընթացներին, որ տեղի են ունենում հարցի կարգավորման շրջանակում: