«Արտաքին պարտքը` որոշ սուբյեկտների հարստանալու միջոց»
17/09/2011 16:25

«Արտաքին պարտքը` որոշ սուբյեկտների հարստանալու միջոց»

Պետությունը վերցնում է արտաքին պարտք, արդյունքում` որոշ սուբյեկտներ հարստանում են, իսկ քաղաքացին վճարում է այդ պարտքի դիմաց` ընդհանրապես չօգտվելով այդ գումարից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակին, նման մտահոգություն հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա հիշեցրեց, որ արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը մինչև 2008-ը չի գերազանցել 1 տոկոսը, իսկ 2009-ին միայն  ներգրավման արդյունքում այդ տոկոսադրույքը հասել է 2 տոկոսի. «Այսինքն` արտաքին պարտքը վերածվել է առևտրային վարկային պայմաններով գումարների տրամադրման, քանի որ տնտեսության մեջ ներգրավված է այդ գումարների 13-14 տոկոսը: Ստացվում է, որ պետությունը վերցնում է քաղաքացիների հաշվին արտաքին պարտք, որպեսզի տնտեսություն զարգացնի ու ներարկի տնտեսության մեջ, բայց ոչ միայն ՀՀ քաղաքացիները չեն կարողանում դրանից օգտվել, այլ մի բան էլ նրանք ու նրանց ժառանգները պետք է ու պարտավոր են արտաքին աշխարհին վճարեն ինչ-որ սուբյեկտների շահերի դիմաց»:
 

«Արտաքին պարտքը` որոշ սուբյեկտների հարստանալու միջոց»